Ինչու է ԳՇ պետը պատրաստվում ազատվել կորպուսի հրամանատարից

Mar 09, 2018 Comments Off on Ինչու է ԳՇ պետը պատրաստվում ազատվել կորպուսի հրամանատարից

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը պարբերաբար դժգոհություններ է լսում բանակի N կորպուսի հրամանատար Դավիթ Մանուկյանի մասին:

Դժգոհությունները պայմանավորված են կորպուսի հրամանատարի աշխատանքում թերացումներով, անլուրջ և ոչ ադեկվատ պահվածքով:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ զորամասում ևս Մանուկյանին լուրջ չեն ընդունում՝ մինչև այն աստիճան, որ հանդիպելիս հաճախ պատվի չեն առնում:

ԼՂ զորամասերից մեկից Հայաստան տեղափոխված այս հրամանատարից Մովսես Հակոբյանը պատրաստվում է ազատվել:

Ի դեպ, մեր աղբյուրները նշում են, որ Դավիթ Մանուկյանը հատուկ սեր ունի կանաչ գույնի խոտերի նկատմամբ, հատկապես, երբ դրանք չոր են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: