Եթե Ամերիկայի դեսպանը գիտի կոռուպցիայի տեղը՝ թող ասի. Գալուստ Սահակյան

Mar 07, 2018 Comments Off on Եթե Ամերիկայի դեսպանը գիտի կոռուպցիայի տեղը՝ թող ասի. Գալուստ Սահակյան

ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, թե ինքը չի ցանկանում որևէ դեսպանի պատասխանել, քանի որ դեսպաններն իրենց երկրի մակարդակով են չափում:
Ինչ վերաբերում է հարցին՝ մենաշնորհները և կոռուպցիան իշխանության չարաշահման արդյունք չէ՞, Սահակյանը պատասխանեց. «Եթե նման խնդիրներ կա, բնականաբար, այդտեղ մեղավորությունն իշխանությանն է: Եթե այդ կոռուպցիան կա, եթե Ամերիկայի դեսպանը գիտի կոռուպցիայի տեղը՝ թող ասի: Ամերիկացի ներդրողները, բնականաբար, չեն գա այստեղ, նաև այլ պետությունների մարդիկ, որովհետև Հայաստանն անընդհատ կռվող պետություն է: Կռիվ ունեցող պետության ներսում շատ դժվար է, երբ դրսից գալիս են ներդրողներ, դա կախված չէ իշխանությունից կամ մյուսներից: Ո՞ր ամերիկացի ներդրողն է եկել այստեղ, ու իշխանություններն այնպես են արել, որ գնացել է»,- ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: