«Նախագահի նախագահը»

Mar 07, 2018 Comments Off on «Նախագահի նախագահը»

Հրապարակ» թերթը գրում է. «Կարծես օրեր առաջ էր, որ այդ լուրջ բանը տեղի ունեցավ. ահա, Հայաստանի չորրորդ նախագահը ծնվեց՝ սուսուփուս, առանց ավելորդ աժիոտաժի, ու, ըստ երեւույթին, ճիշտ են այն մտահոգությունները, այն կասկածները, թե հանրապետությունում սրա մասին քչերը գիտեն։

Տեղին կլիներ, որ Արմեն Սարգսյանի թիմը մարզերում շրջայց կատարելով՝ բարձրախոսով իրազեկեր մարդկանց՝ հավատացնելով նրանց, որ չորրորդ նախագահն իրոք Սերժ Սարգսյանը չէ։

 Փաստացի չորրորդ նախագահի նշանակումը ոչնչով աչքի չընկավ, միայն նշանակման ընթացակարգով։ Նախագահը նշանակվեց եւ դարձավ նախագահի նախագահը։ Հերթը վարչապետինն է, ապրիլ ամսին նախագահի նախագահը կընտրի վարչապետին, բայց այս դեպքում արդեն ժողովրդին իրազեկելու կարիք էլ չի լինի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: