«Չանեք այդ բանը». Արմեն Սարգսյանը ոգեւորված չէ

Mar 06, 2018 Comments Off on «Չանեք այդ բանը». Արմեն Սարգսյանը ոգեւորված չէ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն առանձնապես ոգեւորված չէ, որ իրեն այսուհետ ուղեկցելու է անվտանգության աշխատակիցների ստվար խումբ` ավտոմեքենաների կորտեժով, հարց, որն անմիջապես քննարկվել-լուծվել է նրա ընտրությունից վայրկյաններ անց:

Նախընտրական ողջ ընթացքում նա մերժել է բոլոր այդ կարգի առաջարկները, հանդիպումների գնացել մեն-մենակ: Իսկ Գյումրի կատարած այցի ժամանակ` քաղաքի մատույցներում իրեն ողջունելու կանգնած մարզպետ-քաղաքապետ-պաշտոնյաներին, որոնք նրան աղ ու հաց տալուց հետո ցանկացել են նաեւ ուղեկցել, խնդրել է «չանել այդ բանը», իսկ երբ այցելել է Գյումրու դպրոցներից մեկը, տեսել է, որ ոստիկաններ կան կանգնած, անչափ զարմացել է:

Ի դեպ, այս օրերին որոշվում է նաեւ, թե որտեղ է ապրելու նոր նախագահը՝ կառավարական առանձնատա՞նը, թե՞ Կոզեռնի թաղամասի իր հարմարավետ տանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: