Անկարայում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը

Mar 05, 2018 Comments Off on Անկարայում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը

Ամերիկյան դիվանագիտական առաքելության տարածած հայտարարության մեջ ասված է,որ Անկարայում ԱՄՆ դեսպանատունն անվտանգության նկատառումներով մարտի 5-ին դադարեցրել է աշխատանքը։

«Անկարայում դեսպանատունը տեղեկացնում է ԱՄՆ քաղաքացիներին այն մասին, որ այն փակ կլինի 2018 թվականի մարտի 5-ին՝ անվտանգության սպառնալիքների պատճառով։ Դեսպանատունն ավելի ուշ կհայտարարի աշխատանքի վերսկսման մասին:Աշխատանքի դադարեցման ժամանակ դիվանագիտական առաքելությունն օգնություն կցուցաբերի միայն արտակարգ իրավիճակներում »,-նշվում է հայտարարությունում։

Անկարայի նահանգապետարանն իր հերթին հայտնել է, որ նկատի առնելով Վաշինգտոնի ունեցած հետախուզական տվյալները՝ ձեռնարկվել են անվտանգության խստացված միջոցառումներ:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: