Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 7 տրանսպորտային միջոց. կան վիրավորներ

Mar 04, 2018 Comments Off on Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 7 տրանսպորտային միջոց. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, Կոմիտաս պողոտա – Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում՝ «ՍԱՍ»-ի սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են «Volkswagen» մակնիշի 78 MN 008 համարանիշի, «Mercedes» մակնիշի 39 GG 039 համարանիշի, «Daewoo Nexia» մակնիշի 25 ՍՍ 403 համարանիշի, «Mercedes» մակնիշի 86 PP 868 համարանիշի, «Mitsubishi Pajero» մակնիշի 34 СQ 720 համարանիշի, «Toyota Altezza» մակնիշի 15 ԼX 015 համարանիշի և «Volkswagen» մակնիշի 35 NR 324 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 6 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ: Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբերը և ոստիկանության Արաբկիրի բաժնի ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողները, և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են ապահովագրական ընկերություների ներկայացուցիչները, մինչդեռ 30 րոպեից ավելի է, Երևանի ճանապարհային ոստիկանությունից ծառայող չի բարեհաճում ժամանել դեպքի վայր: Նրանց փոխարեն երթևեկությունը նշված հատվածում կարգավորում են Արաբկիրի ոստիկանները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ, Ալբերտ նազարյանի, հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: