Գաղտնիքը բացվեց. քվեաթերթիկի վրա Ծառուկյանի անունն է գրված եղել որպես նախագահի թեկնածու

Mar 03, 2018 Comments Off on Գաղտնիքը բացվեց. քվեաթերթիկի վրա Ծառուկյանի անունն է գրված եղել որպես նախագահի թեկնածու

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած խորհրդարանի Հաշվիչ հանձնաժողովի անդամները երեկ երդում էին կերել, որ չեն գաղտնազերծելու Արմեն Սարգսյանի քվեարկության արդյունքում անվավեր ճանաչված քվեաթերթիկի բովանդակությունը, այդուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել, որ դրա վրա գրված է եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անուն-ազգանունը՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու։

Հիշեցնենք, որ գաղտնի քվեարկությանը մասնակցած 101 պատգամավորներից Սարգսյանին կողմ էին քվեարկել 90-ը, դեմ՝ 10-ը։ Եվ քանի որ «Ելք»-ից երկու պատգամավոր բացակայում էր՝ Սասուն Միքայելյանն ու Էդմոն Մարուքյանը, նշանակում է՝ 3 պատգամավոր էլ Սարգսյանին աջակցություն հայտնած ՀՀԿ-ՀՅԴ-«Ծառուկյան» դաշինքի շարքերից են։

Ի դեպ, ամբիոնի մոտ իր եզրափակիչ խոսքն ասելիս Արմեն Սարգսյանն ակնհայտ հուզվել էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: