Արտակարգ իրավիճակ Նոյեմբերյանի ոլորաններում

Mar 02, 2018 Comments Off on Արտակարգ իրավիճակ Նոյեմբերյանի ոլորաններում

Տավուշի մարզում արտակարգ իրավիճակ է ստեղծվել. այսօր՝ մարտի 2-ին առավոտյան 10:30-ի սահմաններում Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում Volvo մակնիշի 489 LL 68 համարանիշի բեռնատարը փակել է ճանապարհը:

Shamshyan.com փոխանցմամբ՝ բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտում ու երկկողմանի փակել ավտոճանապարհը: Արդյունքում խցանում է առաջացել. կուտակված մեքենաների երկարությունը շուրջ 3 կմ-ի է հասել:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: