Մխիթարյանը կպայքարի Վենգերի համար

Mar 01, 2018 Comments Off on Մխիթարյանը կպայքարի Վենգերի համար

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է ձմեռային տրասնֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվելու մասին, փոխանցում է Sports.ru-ն:

«Բոլորը գիտեն, որ «Արսենալը» հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում, իսկ ես սիրում եմ այդ խաղաոճը: «Մանչեսթեր Յունայթեդում» նույնպես գրոհում էինք, սակայն ոչ ամեն խաղում: Չեմ ցանկանում ոչ ոքի մեղադրել, քանի որ յուրաքանչյուր մարզիչ իր փիլիսոփայությունն ունի: Հնարավոր է, որ չէի համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդին»:  Հնարավոր չէ պաշտպանվել 4-5 ֆուտբոլիստներով, դա պետք է ամբողջ թիմն անի»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Նա նաեւ ընդգծել է, որ ֆուտբոլիստները պետք է ցույց տան, որ կանգնած են գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կողքին:

«Թիմի համար հեշտ ժամանակներ չեն, բայց մենք պետք է մեր լավագույնն անենք եւ «Արսենալին» վերադարձնենք այն մակարդակին, որում այն կար: Գիտեմ, որ հեշտ չի լինելու, բայց մենք առավելագույնն ենք անում: Վենգերի հետ աշխատելը մեծ հաճույք է: Նա շատ բան գիտի ֆուտբոլի մասին: Միշտ կարող է լավ խորհուրդ տալ, եւ ես ուրախ եմ, որ այստեղ եմ»,- ասել է Մխիթարյանը:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: