«Ուղիղ 10 տարի հետո էլ ոչնչացվում է սահմանադրական կարգն՝ այս անգամ պետության օրենսդիր մարմնում». Արթուր Սաքունց

Mar 01, 2018 Comments Off on «Ուղիղ 10 տարի հետո էլ ոչնչացվում է սահմանադրական կարգն՝ այս անգամ պետության օրենսդիր մարմնում». Արթուր Սաքունց

Ուղիղ տասը տարի հետո վերստին, հրապարակավ, ցինիկ և անպատժելի կերպով ՀՀ կենտրոնում՝ Երևանում, ոչնչացվում է սահմանադրական կարգը, այս անգամ պետության օրենսդիր մարմնում՝ Ազգային ժողովում։

Տասը տարի առաջ սահմանադրական կարգը բռնություններով, առնվազն 10 հոգու սպանությամբ, հարյուրավոր ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական ապօրինի հետապնդումներով, հազարավոր քաղաքացիների նկատմամբ հալածանքներով իրականացվեց իշխանության բռնազավթումը, սահմանադրական կարգի ոչնչացումը, այժմ էլ է կատարվում քաղաքական բանտարկյալների առկայությամբ, բայց զինված ուժերի փոխարեն կայուն քաղաքական մեծամասնություն կոչվող, իրականում ամբողջությամբ քրեական կանոններով գործող խմբի հլու, հնազանդ բարոյազուրկ քվեարկությամբ։

Հայաստանի Հանրապետության հասցվեց ևս մեկ ծանր հարված անմիջապես Սերժ Սարգսյանի կողմից։

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: