Տղամարդը շենքի 3-րդ հարկից ընկել է գետնին

Mar 01, 2018 Comments Off on Տղամարդը շենքի 3-րդ հարկից ընկել է գետնին

Փետրվարի 28-ին «Մարտունու շրջբուժմիավորում» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ մարմնի տարբեր մասերի վնասվածքներով և կոտրվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ՝ 1985թ. ծնված Ս.Ջ-ն:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 17:45-ի սահմաններում Ս.Ջ-ն Մարտունի քաղաքում «Ֆերզիտ» ՍՊԸ կազմակերպության տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու ընդացքում՝ կորցնելով հավասարակշռությունը կիսակառույց շենքի 3-րդ հարկից ընկել է գետնին:

Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: