Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի վարչական տարածքում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվեց/տեսաշար/

Feb 28, 2018 Comments Off on Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի վարչական տարածքում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվեց/տեսաշար/

Այսօր՝ փետրվարի 28-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի վարչական տարածքում ուժեղացված ծառայություն էին կատարում Ոստիկանության Թալինի բաժնի (բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի), Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի (վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի) և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն կապված էր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման հետ, և երթևեկությունը նշված հատվածում որոշ ժամանակ ժամանակավարապես դադարեցվեց, քանի որ նոր կառուցվող ճանապարհի հսկայական ապառաժնրի պայթեցման համար անհրաժեշտ էր, որպեսզի տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվի։ Շինարարական աշխատանքներով զբաղվող կազմակերպությունը բարեհաջող կատարեց պայթեցումը, ինչից հետո երթևեկությունը վերականգնվեց։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: