Ալավերդցի քրեական հեղինակության գործով քննչականի նախկին պետը ցուցմունք կտա

Feb 21, 2018 Comments Off on Ալավերդցի քրեական հեղինակության գործով քննչականի նախկին պետը ցուցմունք կտա

«Ժամանակ» թերթը գրում է. «Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի գործով կալանավորված Լոռու մարզի քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանը պատրաստվում է ցուցմունք տալ:

«Իմ պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, ցուցմունքներ չի տվել դեռևս, բայց պատրաստվում է տալ: Թաթուլ Շուշանյանի նկատմամբ օպերատիվ գաղտնալսումներ չեն իրականացվել։ Նրա մեղադրանքում «տեղավորված» է ուրիշի նկատմամբ իրականացված գաղտնալսման ենթադրությունը, խոսքը վերաբերում է 5000 դոլար կաշառքին»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Շուշանյանի պաշտպան Կարեն Թումանյանը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: