«Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը դիմավորեց ընդդեմ Աթեշյանի ակցիայի մասնակիցներին» (video)

Feb 21, 2018 Comments Off on «Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը դիմավորեց ընդդեմ Աթեշյանի ակցիայի մասնակիցներին» (video)

Մայր Աթոռում այսօր մեկնարկել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի նիստը: Նիստին զուգահեռ ՝Երևանից դեպի Մայր Աթոռ շարժվեցին ընդդեմ Աթեշյանի ակցիայի մասնակցիներն ու ակցիայի նախաձեռնողները, որոնք իրենց նամակը փոխանցեցին Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, որպեսզի վերջինս էլ այն փոխանցի նիստի մասնակիցներին: Ընդդեմ Աթեշյանի ակցիայի մասնակիցների պահանջը մեկն է՝ կարգալույծ անել Արամ Աթեշյանին: Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի արտահերթ ժողովի ընթացքում Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Նման որոշման կրոնական ժողովը հանգել է Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ ժողովից հետո: Ակցիայի նախաձեռնողներից Արագած Ախոյանն, արտահայտելով իր մտահոգությունը, նշեց, որ իրենք Մայր Աթոռում են, որպեսզի իրենց բողոքի ձայնը բարձրացնեն Աթեշյան հոգևորականի պահվածքին դեմ. «Առաջին տարին չէ, որ ճանաչում ենք Արամ Աթեշյանին, բայց այս անգամ նա անցել է բոլոր սահմանները: Մենք մտահոգված ենք Պոլսո հայ համայնքի ճակատագրով: Պետք է պահպանենք այդ համայնքը, որպեսզի այն դառնա հայանպաստ»: Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն էլ վստահեցրեց, որ Մայր Աթոռը ևս մտահոգված է հայ եկեղեցու այսօրվա և վաղվա համար. «Մեզ համար մի կողմից էլ ուրախալի է, որ մեր ժողովուրդը անտարբեր չի անցնում որևէ երևույթի կողքով: Մենք ուրախ ենք ձեզ այստեղ դիմավորելու: Սա այն հարցն է, որը որևէ մեկը չի որոշում, և այն հարցն է, որը չունի հստակ մի դեղատոմս, որը դուրս գրենք»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: