Ինչ է որոշվել Արմեն Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիման արդյունքում.պարզաբանում է Իվետա Տոնոյանը

Feb 20, 2018 Comments Off on Ինչ է որոշվել Արմեն Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիման արդյունքում.պարզաբանում է Իվետա Տոնոյանը

Դեռ որոշում չի կայացվել: Պլանավորված է հանդիպում Ծառուկյան խմբակցության պատգամավորների եւ Գագիկ Ծառուկյանի հետ։ Արդեն հանրագումարի պետք է բերվեն տեղի ունեցած հանդիպումների արդյունքները, եւ վերջնական որոշում կկայացվի, որը եւ պաշտոնապես կհրապարակվի։ Իսկ մինչեւ այդ մամուլում շրջանառության մեջ դրվող բոլոր տեսակի վարկածները  ենթադրությունների դաշտից են եւ պաշտոնական որեւէ հենք չունեն։ Երբ որ կլինի մեր պաշտոնական դիրքորոշումը, մենք այն կհայտնենք,մեզ հետ զրույցում,մեկնաբանելով Սարգսյան-Ծառուկյան հանդիման արդյունքներն ու տարածված լուրերը,թե  Ծառուկյանը որոշել է սատարել ՀՀԿ նախագահի թեկնածուին,ասաց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը :

Մանրամասնելով նա ասաց,որ Գագիկ  Ծառուկյանի գլխավորությամբ՝ խորհրդարանական խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո  պետք է կայացվի համատեղ որոշում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: