«Արսենալը» խնդրում է օգնել Մխիթարյանի հարցում

Feb 20, 2018 Comments Off on «Արսենալը» խնդրում է օգնել Մխիթարյանի հարցում

«Ո՞ր համարով կուզենայիք, որ Մխիթարյանը խաղար եւ ինչո՞ւ»,-  «Արսենալի» ինստագրամի պաշտոնական էջում նման հայտարարություն է արել ակումբը: «Արսենալը» երկրպագուներին խնդրում է օգնել համար ընտրել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար, որը նա կկրի Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանում: Հիմա Մխիթարյանն այդ մրցաշարում խաղում է 77 համարով: Իր հիմնական՝ 7 համարով չի կարող հանդես գալ, քանի որ թիմի նախկին հարձակվող Ալեքսիս Սանչեսն այս մրցաշրջանում այն արդեն կրել է:

Առաջարկների թվում կան նույն 77-ը, 10-ը, 13-ը, 17-ը եւ այլն:

 

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: