Լեւոն Աղասյանը՝ Բալկանյան երկրների չեմպիոն

Feb 18, 2018 Comments Off on Լեւոն Աղասյանը՝ Բալկանյան երկրների չեմպիոն

Հայաստանի աթլետները երկու մեդալ նվաճեցին Ստամբուլում կայացած աթլետիկայի Բալկանյան երկրների մեծահասակների ձմեռային 23-րդ առաջնությունում, որտեղ մասնակցեցին 17 երկրների 241 մարզիկ-մարզուհի:

Մերոնցից գերազանց հանդես եկավ 23-ամյա Լեւոն Աղասյանը, որը եռացատկի մրցումներում ցույց տված 16 մ 35 սմ արդյունքով գրավեց առաջին տեղը: Նա արդեն 4-րդ անգամ ոսկե մեդալ նվաճեց Բալկանյան երկրների առաջնություններում:

Տղամարդկանց 1500 մ վազքում բրոնզե մեդալ նվաճեց գյումրեցի Երվանդ Մկրտչյանը: Նա ընդամենը մի քանի հարյուրերորդական վայրկյանով ետ մնաց առաջին երկու տեղերը գրաված կիպրոսցի եւ թուրք աթլետներից:

Թիմային հաշվարկով Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցրեց 7-րդ տեղը, իսկ կանայք դուրս մնացին մեդալային հաշվարկից: Ընդհանուր հաշվարկով Հայաստանը 17 երկրների մեջ գրավեց 10-րդ տեղը:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: