Սոցիալական արդարություն ուղղակի չկա՛. Անահիտ Բախշյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

Feb 18, 2018 Comments Off on Սոցիալական արդարություն ուղղակի չկա՛. Անահիտ Բախշյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

Լավ է, երբ երկրիդ գործող նախագահը նման հանդուրժող բառապաշար է ունենում թշնամու ելույթների նկատմամբ, որը ոչ միայն միջազգային այս համաժողովում է որդեգրվել, սակայն շատ կարևոր և անհրաժեշտ է ու շատ ավելի լավ կլինի, եթե սեփական ժողովրդի նկատմամբ էլ իշխանությունները լինեն հանդուրժող և գործեն ՀՀ օրենքներով: Լինեն կարեկից ու հանգիստ լսեն մեր հասարակությանը հուզող բոլոր հարցերի վերաբերյալ ամենասուր քննադատություններն ու լուծեն դրանք գործող Սահմանադրությանն ու օրենքին համապատասխան: Չմոռանամ հուշել, որ Սահմանադրությամբ մեր երկիրը սոցիալական է հռչակվել, սակայն սոցիալական արդարություն ուղղակի չկա՛:
Պարոն նախագահ, որքան էլ որ անձամբ գնահատում եմ թշնամու ագրեսիվ հայտարարություններին ի պատասխան Ձեր սառնասիրտ ելույթները, այնուամենայնիվ այն կարժևորվի, եթե մեր հասարակության բողոքող խավերի նկատմամբ հանդուրժող գործելաոճ որդեգրեն Ձեր քաղաքական իշխող ուժի ներկայացուցիչները:

Անահիտ Բախշյանի գրառումը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: