Օլիմպիական չեմպիոնուհին չի հասցրել շպարվել և մամուլի ասուլիսին ներկայացել է սնոուբորդիստի ակնոցով. լուսանկար

Feb 17, 2018 Comments Off on Օլիմպիական չեմպիոնուհին չի հասցրել շպարվել և մամուլի ասուլիսին ներկայացել է սնոուբորդիստի ակնոցով. լուսանկար

Չեխ մարզուհի Էսթեր Լեդեցկան Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել սուպեր գիգանտ մրցաձևում:

Մարզուհին, որն ավելի հայտնի է սնոուբորդում իր ելույթներով, գրանցել է 1 րոպե 21,11 վայրկյան արդյունք` նվաճելով Չեխիայի առաջին ոսկե մեդալն օլիմպիական խաղերում:

Հաղթանակից հետո մարզուհին մամուլի ասուլիսին ներկայացել է սնոուբորդիստի ակնոցով:

Ինչու՞ … Էսթերը պարզապես չէր հասցրել շպարվել: Գրում է  armsport.am-ը:

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: