Կայացավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության 2-րդ համագումարը

Feb 17, 2018 Comments Off on Կայացավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության 2-րդ համագումարը

Երևանում կայացավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության 2-րդ համագումարը: Ներկա էին Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք կուսակցության փոխնախագահ Հենրիկ Բախ Մորթենսենը, Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Պետեր Անդրեաս Բոխմանը, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, Երևանի ավագանու անդամներ, հասարակական գործիչներ:

Համագումարի օրակարգում կուսակցության կատարած աշխատանքի հաշվետվությունների ներկայացումն էր, կանոնադրության փոփոխությունը, կուսակցության նախագահի, կառավարման խորհրդի անդամների ընտրությունը. Իրավունքի գերակայության մանիֆեստի ներկայացումը: Միաձայն ընտրվեցին կառավարման խորհրդի 15 անդամները: Միաձայն ընտրվեց կուսակցության նախագահի միակ ներկայացված թեկնածու Էդմոն Մարուքյանը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: