Հավանել է արդյո՞ք Սոբչակը Թրամփի հետ նախաճաշը

Feb 09, 2018 Comments Off on Հավանել է արդյո՞ք Սոբչակը Թրամփի հետ նախաճաշը

Газета.ру-ն հայտնում է,որ հաղորդավարուհի, Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը, ով այցով ԱՄՆ-ում է, մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ աղոթքի նախաճաշին:

Նա ներկա է եղել միջոցառմանը մոտ կես ժամ, ինչից հետո կուլիսներում պատմել է, որ նախաճաշի ձևաչափն իրեն դուր չի եկել, իրեն թվում է, որ դա անիմաստ և անօգուտ միջոցառում է:

«Հետաքրքիր չէ, դրանք անիմաստ ելույթներ են: Նստած են մարդիկ, ովքեր անգամ չեն կարող շփվել միմյանց հետ»,- նշել է Սոբչակը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: