Ուրախների եւ հնարամիտների կառավարություն. երկրի դարդուցավը մոռացած՝ բերանները բաց միայն հրճվում են

Feb 09, 2018 Comments Off on Ուրախների եւ հնարամիտների կառավարություն. երկրի դարդուցավը մոռացած՝ բերանները բաց միայն հրճվում են

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության նիստի մեկնարկից առաջ դահլիճում այնպիսի անկաշկանդ մթնոլորտ է տիրում, ասես ուրախների եւ հնարամիտների կառավարություն լինի։ Ուրախների՝ որովհետեւ կառավարության անդամները, մոռացած երկրի դարդուցավը, բերանները բաց միայն հրճվում են՝ 7.7 տոկոսանոց աճ ունեն, ի վերջո։

Եվ հնարամիտների՝ քանզի երկրում առկա ցանկացած խնդիր կարողանում են այնպես հնարամտորեն «ջրել», ասես ոչ մի խնդիր էլ չկա, ամեն ինչ հրաշալի է, ընդամենը պետք է մի քիչ ժպտալ։ Իսկ երբ գալիս է վարչապետը, եւ միանում են տեսախցիկները, 5 րոպե առաջվա անբռնազբոսիկները կտրուկ «կաշկանդվում» են, բերանները ջուր առնում ու լուռ նստում՝ երկրի դարդերով տառապողի դեմք ընդունելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: