Պուտինը խոստովանել է, թե ինչ չունի

Feb 08, 2018 Comments Off on Պուտինը խոստովանել է, թե ինչ չունի

Նախագահին կից կրթության և գիտության խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է‚ որ չի օգտվում սմարթֆոնից: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը: «Միխայիլ Վալենտինովիչ, դուք ասացիք, որ բոլորն էլ սմարթֆոն ունեն: Իսկ ես չունեմ սմարթֆոն, դուք էլ չունեք, տեսնում եք: Մինչդեռ ասում եք՝ բոլորն ունեն»,-  դիմել է պետության ղեկավարը Կուրչատովի ինստիտուտի՝ ավելի վաղ ելույթ ունեցած նախագահին՝ Ռուսաստանի ԳԱ-ի թղթակից- անդամ Միխայիլ Կովալչուկին:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: