Աննպատահարմար է.Կառավարությունը մերժեց «Ելք»-ին

Feb 08, 2018 Comments Off on Աննպատահարմար է.Կառավարությունը մերժեց «Ելք»-ին
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագիծը գործադրի այսօրվա նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը :
 «Նախագիծը մշակել են ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արտակ Զեյնալյանը, Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանն ու Լենա Նազարյանը: Պետք է նշեմ, որ ամբողջությամբ նույն օրենքը մենք մեկ անգամ ստացել ենք 2017 թվականի օգոստոսին, տարբերությունը կայանում է նրանում, որ փոխվել է միայն օրենքի փոփոխման հիմնավորումը», – ասաց Վարդան Արամյանը:
Եթե նախկինում պատգամավորներն ասում էին, որ օրենքի կարգավորման անհրաժեշտությունը նպատակ ունի կանխարգելելու Զինված ուժերի սպայական կազմի գործունեությունը, ապա այս նախագծում ուղղակի կապվում է նոր ընդունված երկու օրենքների հետ՝ Զինվորական ծառայության, զինծառայողի կարգավիճակի ու Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության օրենքների հետ,ասաց նախարարը:
 «Մեզ համար մի փոքր անհասկանալի է, այնուամենայնիվ, մենք ներկայացնում ենք այն տեսակետը, ինչը որ նախկինում ենք ներկայացրել. առաջարկը կայանում է նրանում, որ համատարած բոլորի համար առաջարկում են գույքահարկի արտոնություն, ընդ որում՝ ոչ միայն սեփական օգտագործման, այլ նաև հանրային նշանակության գույքերի նկատմամբ, որը ճիշտ չէ, որովհետև դրանք եկամուտներ են գեներացնում ու անկախ՝ որ ոլորտում է անձը զբաղված, այդ եկամուտները պետք է հարկվեն:Առաջարկվող փոփոխություններն աննպատակահարմար են», – նշեց Վարդան Արամյանը:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: