Ադրբեջանը փորձելու է բացառել դիտորդների լայն ներկայությունը շփման գծում. Բորիս Նավասարդյան

Feb 08, 2018 Comments Off on Ադրբեջանը փորձելու է բացառել դիտորդների լայն ներկայությունը շփման գծում. Բորիս Նավասարդյան

Առավոտ օրաթերթը գրում է.

«Համոզված չեմ, որ Ադրբեջանը վերջնականապես զիջման գնաց, նա փորձելու է բացառել դիտորդների լայն ներկայությունը շփման գծում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Կրակովում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել յոթ հոգով ավելացնելու արցախյան հակամարտության շփման գոտում ԵԱՀԿ մշտադիտարկողների թիվը, ասում է Բորիս Նավասարդյանը:

 

Նա ընդգծում է. «Եթե շփման գծում պարբերաբար լինում են սպանություններ, միջադեպեր, որոնց հետևանքով նաև խաղաղ բնակչությունն է տուժում, շանս չկա, որ երկկողմանի վստահության մթնոլորտ կձևավորվի…»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: