Հայաստան կներկրվեն «անտիռադար» սարքերի խոշոր խմբաքանակներ

Feb 08, 2018 Comments Off on Հայաստան կներկրվեն «անտիռադար» սարքերի խոշոր խմբաքանակներ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության կողմից շարժական տեսանկարահանող սարքեր տեղադրելու մասին հրապարակումից մեկ օր անց սկսվել են «անտիռադար» սարքերի խոշոր չափերի գնումներ:

Բանն այն է, որ նման սարքերը վարորդներին ազդանշան են տալիս, որ հանդիպակաց հատվածում որոշակի հեռավորության նրա տեսանկարահանող սարք կա:

Մանրածախ վաճառքով զբաղվող մեր աղբյուրը հայտնեց, որ մոտ ժամանակներս Հայաստան կներկրվեն այդ սարքերի խոշոր խմբաքանակներ, որոնց գինը տատանվում է 15 հազար դրամից մինչև 50 հազար:

Մեր աղբյուրները նաև հավաստիացնում են, որ այս սարքերը մեծ պահանջարկ կունենան մայրուղիներով ամենօրյա երթևեկությունը իրականացնող վարորդների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: