Մոսկվա-Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում

Feb 08, 2018 Comments Off on Մոսկվա-Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում

«ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչներին հայտնում է,որ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիի օդանավակայանում:Պատճառն այն է,որ ինքնաթիռում վեճ է բռնկվել: Ուղևորը, որը վիրավորել է անձնակազմին, հրաժարվել է կատարել օդաչուի պահանջները: «Մոսկվա-Գյումրի չվերթի ժամանակ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիի օդանավակայանում` ապակառուցողական ուղևորի պատճառով: Նա վիրավորել է անձնակազմին, չի հնազանդվել հրամանատարի պահանջներին, ոչ համարժեք է իրեն պահել և ծխել է», – նշվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: