Շիրակի մարզի դատախազը ներկայացրեց մարզում բացահայտված ու չբացահայտված աղմկոտ հանցագործությունների մանրամասները

Feb 07, 2018 Comments Off on Շիրակի մարզի դատախազը ներկայացրեց մարզում բացահայտված ու չբացահայտված աղմկոտ հանցագործությունների մանրամասները

Շիրակի մարզում գողություն անողները կոնկրետացված չեն գործում: 2017 թվականին 71 բնակարանային գողություն է կատարվել 20-ով ավելի 2016 թվականի ցուցանիշից: Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ավելացել են 109-ով, կազմում են 359: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն ամփոփել է անցնող տարին: 2016 թվականին սպանություն կատարելու վերաբերյալ 7 քրեական գործ է հարուցվել, 2017-ին` 6, 2-ը չեն բացահայտվել: Սպանության փորձի 4 դեպք է արձանագրվել, որոնցով քրեական գործեր են հարուցվել: Հունիսի 25-ին Սայաթ-Նովա փողոցում կրակոցներ էին հնչել: Մեկ քաղաքացի հրազենային վնասվածք էր ստացել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին կրակված փամփուշտի մաս կազմող 1 գնդակ եւ 9 պարկուճ: Որպես մեղադրյալ երկու անձ է ներգրավվել, նրանք կալավորված են: Նշված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2016 թվականին մահվան ելքով 15 վթար է տեղի ունեցել, 2017-ին` 12, բոլորը բացահայտված են: Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման փաստով արձանագրված դեպքերն աճել են: Դատախազության աշխատակիցների կողմից 81 քրեական գործ է հարուցվել, որոնցից երեքը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ, 23 գործ կարճվել է, 15-ը կասեցվել:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: