ՍԱՊԾ-ն միայնակ չի կարող ամեն օր վերահսկել խանութում վաճառվող սննդի որակը. նախարարը թթվասերի որակի մասին

Feb 07, 2018 Comments Off on ՍԱՊԾ-ն միայնակ չի կարող ամեն օր վերահսկել խանութում վաճառվող սննդի որակը. նախարարը թթվասերի որակի մասին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով նախորդ շաբաթ լրատվամիջոցներից մեկի կողմից ներկայացված 10 արտադրության թթվասերի փորձաքննությանը, հայտարարեց, որ թթվասերի հետ կապված հիմա դիտարկում է արվում ՍԱՊԾ-ի հետ և մինչև շաբաթվա վերջ կլինի հայատարարություն:

«Սա առաջին դեպքը չէ, երբ մամուլը հայտնաբերում է թերություններ սննդի որակում, դրա հետ կապված ՍԱՊԾ-ն շատ ակտիվ համագործակցում է մամուլի բոլոր ներկայացուցիչների հետ։ Կոնկրետ թթվասերի հետ կապված հիմա դիտարկում է արվում, և մինչև շաբաթվա վերջ ՍԱՊԾ-ի կողմից հայտարարություն կարվի»,-ասաց նախարարը։

Ըստ նրա՝ ՍԱՊԾ-ն միայնակ չի կարող ամեն օր վերահսկել խանութում վաճառվող սննդի որակը:

«Կան խնդիրներ, կա պլանավորված աշխատանք, ֆիզիակապես անհնար է ամբողջ շուկայում հարյուր տոկոսով ամենօրյա հսկողություն իրականացնել, բայց յուրաքանչյուրի կողմից գտնված ցանկացած թերություն սննդի մեջ մեծ աջակցություն է ՍԱՊԾ-ին, որպեսզի վերջիններս արձագանքեն», – հավալեց նախարարը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: