Ալիևն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին. ԱՊԱ

Feb 07, 2018 Comments Off on Ալիևն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին. ԱՊԱ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 7-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Փետրվարի 8-ին համանախագահները կայցելեն Հայաստան, այնուհետև Արցախի Հանրապետություն:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: