Մոսկվայում կաթվածահար վիճակ է

Feb 07, 2018 Comments Off on Մոսկվայում կաթվածահար վիճակ է

Яндекс  համակարգի փոխանցմամբ, Մոսկվայում մի քանի կիլոմետրանոց խցանումներ են, ճանապարհների ծանրաբեռնվածությունը հնարավոր 10 բալից գնահատվում է 8:

Խցանումների նման խտացման հիմնական պատճառը չդադարող տեղումներն են: Առանց այդ էլ մոսկովյան ծանրաբեռնված տրանսպորտային ցանցն էլ ավելի է ծանրաբեռնվել շարունակվող ձյան պատճառով:

Մոսկվայի իշխանությունները դիմել են բոլոր վարորդներին՝ հորդորելով հնարավորության դեպքում սահմանափակել կամ հրաժարվել սեփական մեքենաներով երթեւեկելուց: Գերբեռնված գրաֆիկով է աշխատում նաեւ Մոսկվայի մետրոն:

Դպրոցներում հայտարարված է հաճախելիության ազատ գրաֆիկ, հարգելի են համարվում բոլոր բացակայությունները:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: