Պոլսո հայոց պատրիարքի ընտրության ոդիսականը. դատական հայց

Feb 07, 2018 Comments Off on Պոլսո հայոց պատրիարքի ընտրության ոդիսականը. դատական հայց

Ստամբուլի հայկական «Ակոս» թերթը հայտնում է,  որ Պոլսո հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման նպատակով ստեղծված նախաձեռնող խումբը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարարության դեմ։

Պոլսո հայոց պատրիարքի ընտրության նախաձեռնող խումբը պատրիարքի ընտրության անցկացման հետ կապված ավելի վաղ դիմում էր ներկայացրել Ստամբուլի նահանգապետարան եւ ՆԳՆ, սակայն որեւէ պատասխան չէր ստացել։ Այս իրավիճակում իրավունքները չկորցնելու համար նախաձեռնող խումբը որոշում է կայացրել դատական հայց ներկայացրել ՆԳՆ–ի դեմ։

Այս որոշումը միանշանակ չի ընդունվել նախաձեռնող խմբի ներսում, որից հետո 4 անդամ հրաժարական են տվել։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: