Գյումրիում բախվել են Mitsubishi Pajero io-ն և BMW-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Feb 07, 2018 Comments Off on Գյումրիում բախվել են Mitsubishi Pajero io-ն և BMW-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Տ. Ճարտարապետ փողոցի 9 հասցեի դիմաց բախվել են նշված փողոցի բնակիչներ, 32-ամյա Գայանե Կուրղինյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի 33 TԼ 155 համարանիշի և 34-ամյա Վահան Պոլոյանի վարած BMW մակնիշի 50 XA 101 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Կուրղինյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Գյումրիի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սերգեյ Մարտիրոսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Հ. Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: