Ավտովթար Երևանում. Ջրվեժ գյուղի սկզբնամասում բախվել են ВАЗ 2107 ու Volkswagen տաքսիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Feb 07, 2018 Comments Off on Ավտովթար Երևանում. Ջրվեժ գյուղի սկզբնամասում բախվել են ВАЗ 2107 ու Volkswagen տաքսիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:35-ի սահմաններում Թևոսյան և Բագրևանդի փողոցների խաչմերուկում՝ Ջրվեժ գյուղի սկզնամասում, բախվել են ВАЗ 2107 մակնիշի 13 UU 169 համարանիշի և Volkswagen մակնիշի 35 AN 099 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի սեսուչ Դավիթ Քարիմյանը և ավագ տեսուչ Կարեն Սուքիասյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Սամվել Ղարիբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավելի ուշ վարորդներից մեկը դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: