Որքան է Պուտինն աշխատել 6 տարում

Feb 07, 2018 Comments Off on Որքան է Պուտինն աշխատել 6 տարում

6 տարում ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի եկամուտների ընդհանուր չափը կազմել է մոտ 38.5 մլն ռուբլի։ Եկամտի աղբյուրներ են դարձել նախագահի վարչակազմում աշխատավարձը, շահույթը բանկերում ունեցած ներդումներից և զինվորական թոշակը։Նման տվյալներ է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:հրապարակել

Նրա բանկային 13 հաշիվներում պահվում է ընդհանուր մոտ 13.8 մլն ռուբլի։Նա  230 բաժնետոմս ունի «Սանկտ-Պետերբուրգ» բանկում։

Պուտինին է պատկանում 77 քառակուսի մետր մակերեսով բնակարան և 13 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակ Սանկտ-Պետերբուրգում։

Գործող նախագահն ունի 3 մարդատար մեքենա՝ 2 ԳԱԶ 21Մ՝ թողարկված 1960 և 1965 թթ, 2009 թվականի արտադրության ՎԱԶ-2121 «Նիվա», ինչպես նաև «Սկիֆ» ավտոկցորդ։

Պուտինին անժամկետ օգտագործման է տրվել Մոսկվայում 153 քառակուսի մետր մակերեսով բնակարան։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: