Ռուբեն Հայրապետյանը հետաքրքրված է

Feb 06, 2018 Comments Off on Ռուբեն Հայրապետյանը հետաքրքրված է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը առաջիկայում կմեկնի Թուրքիա: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, փետրվարի 15-ին ռուսական «Տոսնո» թիմը հավաք է անցկացնելու այդ երկրում:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ Աշոտ Մանուկյանը Թուրքիայում հանդիպելու է թիմի դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի հետ: Դրա ընթացքում քննարկվելու են ֆուտբոլիստի Հայաստանի հավաքականում խաղալու վերաբերյալ հարցերը եւ պայմանները:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: