Կրկին Ալիևն է

Feb 05, 2018 Comments Off on Կրկին Ալիևն է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են 2018 թվականի ապրիլի 11-ին, սակայն այն պետք է տեղի ունենար հոկտեմբերի 17-ին:

Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածուն կրկին գործող նախագահ Ալիևն էր:

Թե որն է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պատճառը, դեռևս հայտնի չէ: Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է ապահովել ընտրությունների անցկացումը՝ համաձայն Ընտրական օրենսգրքի:

Լուրեր, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: