Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Էրդողանին (տեսանյութ)

Feb 05, 2018 Comments Off on Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Էրդողանին (տեսանյութ)

Վատիկանում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նշվում է, որ հանդիպումն անցկացվել է դռնփակ՝ առանց լրագրողների ներկայության:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վատիկանում Հռոմի պապի հետ փետրվարի 5-ին կայանալիք հանդիպումը կարող է օգտագործել Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: