Լեւոն Արոնյանը՝ Gibraltar Masters մրցաշարի հաղթող. որքան է պարգևավճարը

Feb 02, 2018 Comments Off on Լեւոն Արոնյանը՝ Gibraltar Masters մրցաշարի հաղթող. որքան է պարգևավճարը

Ջիբրալթարում ավարտվեց Tradewise Chess Festival (276 մասնակից) շախմատի միջազգային մրցաշարը: Վերջին՝ տասներորդ տուրում, Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ եւ 7.5 միավորով բաժանեց 1-7-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Արոնյանը 4-րդն էր: Մրցաշարի կանոնակարգի համաձայն, 1-4-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները խաղացին թայ-բրեյք՝ կարճեցված ժամանակով պարտիաներ:

Մեր շախմատիստը վերջին տուրում, չնայած Հիկարու Նակամուրայի հետ պարտիայի ընթացքում առավելություն ուներ, կոպիտ սխալ թույլ տվեց, նավակը փոխանակեց երկու զինվորի հետ եւ մրցակցին հնարավորություն տվեց հավասարեցնել դիրքը: Արդյունքում, 30-րդ քայլին Լեւոն Արոնյանը ստիպված հաշտություն կնքեց եւ զրկվեց մրցաշարի միանձնյա առաջատար դառնալու հնարավորությունից:

Այս հաղթանակի համար Լեւոն Արոնյանը 25 հազար ֆունտ պարգևավճար կստանա:

 

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: