Հայաստանի կողմից ճանաչված օֆշորային երկրները

Feb 03, 2018 Comments Off on Հայաստանի կողմից ճանաչված օֆշորային երկրները

Ինչպես հայտնի է կառավարությունը համապատասխան որոշմամբ ժամանակին սահմանել էր օֆշորային գոտիներիի ցանկը, որում ընդգրկված էին մի շարք գֆշորային երկրներ: Կառավարության վերջին նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի «Օֆշո­րային գոտիների երկրների ցանկը սահմանելու մասին» թիվ 595-Ն  որոշման մեջ,  որով փաստացի Հայաստանը հրաժարվել է «օֆշորային գոտի» եզրույթի կիրառումից: Փոխարենը առաջարկվել է կիրառել «հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներ (աշխարհագրական տարածքներ) եզրույթը, որն համապատասխան է  ՀՀ հարկային օրենսգրքով ամրագրված նոր ձևակերպումներին: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը այս առնչությամբ  նշել է, որ Հարկային նոր օրենսգրքով վերանայվել է հարկման տեսանկյունից ՀՀ հարկային համակարգի համեմատ «ոչ խելամիտ» հարկման դրույքաչափեր կամ ազատական համակարգեր ունեցող երկրները բնութագրելու նպատակով կիրառվող «օֆշորային գոտի» եզրույթը: Բացի այդ, նախատեսվում է ընդլայնել «աշխարհագրական տարածքների» ցանկը:

«Խնդիրն այն է, որ այս որոշմամբ երկրների ցուցակ է կազմվել, որոնք պայմանականորեն կոչվել են «օֆշորային գոտիներ»: Սակայն այս տերմինը հարուցել է հանրության և Լյուքսեմբուրգի գործընկերների տարակուսանքը: Նրանք, մասնավորապես հարցնում են, թե ինչու են հայտնվել «օֆշորային գոտիների»  ցուցակում»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ խոսքն ուղղակի իմաստով օֆշորային գոտիների մասին չէ, այլ ոչ խելամիտ հարկային արտոնությունների:

Նախկինում հաստատված «օֆշորային գոտիների»  ցուցակը լրացվել է նոր երկրներով ու աշխարհագրական տարածքներով՝ Ամերիկյան Սամոա, Թունիս, Հարավային Կորեա, Մոնղոլիա, Նամիբիա, Տրինիդադ եւ Տոբագո, որոնք ԵՄ-ի կողմից արդեն ճանաչվել են հարկային լիբերալ կամ ոչ խելամիտ արտոնյալ հարկային ռեժիմով երկրներ: Ըստ այդմ՝ ցուցակում նոր կատարված հավելումները ներառյալ ՀՀ-ում ճանաչվում է 57 օֆշորային գոտի: Այսպիսով գֆշորային գոտու  երկների ցանկը տես ստորև՝
1. Անդորրայի Իշխանապետություն
2. Անտիգուա և Բարբուդա
3. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (միայն հետևյալ տարածաշրջաններում)`
1) Գուամ կղզի
2) Դելավեր նահանգ
3) Մարիանյան կղզիներ
4) Պուերտո Ռիկոյի Համագործակցություն
5) Վիրջինյան կղզիներ
4. Արաբական Միացյալ Էմիրություններ
5. Բահամյան Կղզիների Համագործակցություն
6. Բահրեյնի Թագավորություն
7. Բարբադոս
8. Բելիզ
9. Բոթսվանայի Հանրապետություն
10. Բրունեյ Դարուսսալամի Սուլթանություն
11. Գվատեմալայի Հանրապետություն
12. Գրենադա
13. Դոմինիկայի Համագործակցություն
14. Թանժեր (Մարոկկոյի Թագավորություն)
15. Իռլանդիայի Հանրապետություն
16. Լաբուանի Դաշնային Տարածք (Մալայզիա)
17. Լիբանանի Հանրապետություն
18. Լիբերիայի Հանրապետություն
19. Լիխտենշտեյնի Իշխանություն
20. Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
21. Կոմորների Միություն
22. Կիպրոսի Հանրապետություն
23. Կոստա Ռիկայի Հանրապետություն
24. Մադեյրա (Պորտուգալիայի Հանրապետության ինքնավար մարզ)
25. Մալդիվյան Հանրապետություն
26. Մալթայի Հանրապետություն
27. Մավրիկիոսի Հանրապետություն
28. Մավրիտանիայի Իսլամական Հանրապետություն
29. Մարշալյան Կղզիների Հանրապետություն
30. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (միայն հետևյալ տարածաշրջաններում)`
1) Անգիլիա կղզի
2) Բերմուդյան կղզիներ
3) Բրիտանական Վիրջինյան կղզիներ
4) Թերքս և Կայքոս կղզիներ
5) Կայմանյան կղզիներ
6) Մոնսերատ կղզի
7) Ջիբրալթար
8) Մեն կղզի
9) Նորմանդյան կղզիներ (Ջերսի, Հերնսի, Սարկ, Օլդերնի կղզիներ)
31. Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներ
32. Մոնակոյի Իշխանապետություն
33. Նաուրուի Հանրապետություն
34. Նիդերլանդների Թագավորություն (միայն հետևյալ տարածաշրջաններում)`
1) Անտիլյան կղզիներ
2) Արուբա
3) Սենտ Մարտեն (միայն նիդերլանդական հատված)
35. Նոր Զելանդիա (միայն հետևյալ տարածաշրջաններում)`
1) Կուկի կղզիներ
2) Նիուե
36. Շվեյցարիայի Համադաշնություն
37. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (միայն հետևյալ հատուկ վարչական շրջաններում)`
1) Մակաո (Աոմին)
2) Սյանգան (Հոնգկոնգ)
38. Պալաուի Հանրապետություն
39. Պանամայի Հանրապետություն
40. Ջամայկա
41. Սամոայի Անկախ Պետություն
42. Սան Մարինոյի Հանրապետություն
43. Սեյշելյան Կղզիների Հանրապետություն
44. Սենթ Լյուսիա
45. Սենթ Վինսենտ և Գրենադիններ
46. Սենթ Քիթսի և Նևիսի Դաշնություն
47. Սինգապուրի Հանրապետություն
48. Վանուատուի Հանրապետություն
49. Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն
50. Ֆիլիպինների Հանրապետություն
51. Ֆրանսիական Պոլինեզիա (Ֆրանսիայի Հանրապետություն)
52. Արևելյան ամերիկյան Սամոա
53. Թունիս
54. Հարավային Կորեա
55. Մոնղոլիա
56. Նամիբիա
57. Տրինիդադ և Տոբագո:

Նշենք, որ  2017 թվականի հունիսի 1-ին սահմանված նախորդ ցանկը ուժի մեջ էր մտել այս տարվա սկզբից:  Փաստորեն այն դեռ գործողության մեջ չդրված վերանայվեց: Հավելենք, որ թվարկված երկներում գործող ընկերությունների համար սահմանված են շահութահարկի արտոնություններ:

 

Հայկ Դավթյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: