«Կրեմլը ոնց է ձգում, է՜…». Սաքունցն՝ Արմեն Սարգսյանի Մոսկվա այցի մասին

Feb 01, 2018 Comments Off on «Կրեմլը ոնց է ձգում, է՜…». Սաքունցն՝ Արմեն Սարգսյանի Մոսկվա այցի մասին

«Օհոոո… Կրեմլը ոնց է ձգում… Իսկ հիմա բոլոր հայկական համայնքներն է այցելելո՞ւ: Ասենք՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Լիբանանի, Արգենտինայի, Ուկրաինայի։

Բայց հիմա Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածո՞ւ է, թե՞ հայկական համաշխարհային համայնքի նախագահի թեկնածու…

Պետություն, քաղաքացի, սահմանադրություն

ամբողջությամբ ոչնչացվում է։

Սա՞ է Սերժ Սարգսյանի ծրագիրը։

Հա, իսկ տարատեսակ սերժիստները իհարկե հանուն անփոխարինելի լիդերին հաճոյանալու, ծպտուն էլ չեն հանի, չէ՞:

ԵՄ-ի հետ համաձայնագիրն էլ թղթի կտորի արժեք չունի՝ ուղղակի արտահագուստի ատրիբուտ է Սերժ Սարգսյանի ու նախագահի թեկնածուի համար։

Վատ է, ուղղակի անպատկերացնելի տհաճ ու խայտառակ վատ։ Եվ ոչ մի բան սրանց վրա չի ազդում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ՌԴ կատարած այցին:

Նշենք, որ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու հայ համայնքի հետ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: