Մոսկվայում թալանել են Մշակույթի նախարարության աշխատակցուհի՝ Աննա Մուրադյանի բնակարանը

Feb 01, 2018 Comments Off on Մոսկվայում թալանել են Մշակույթի նախարարության աշխատակցուհի՝ Աննա Մուրադյանի բնակարանը

shamshyan.com-ը գրում է.Մոսկվայում թալանել են Մշակույթի նախարարության աշխատակցուհի Աննա Մուրադյանի բնակարանը։ Մշակույթի նախարարության 26-ամյա աշխատակցուհի Աննա Մուրադյանից գողացել են 300 հազար ռուբլի։ Ռուսական լրատվամիջոցները ընդգծել են Մուրադյանի սերը թանկարժեք պայուսակների նկատմամբ՝ նշելով, որ գողը սխալվել է՝ սահմանափակվելով կանխիկ գումարով։ Mash-ը նշում է, որ պաշտոնյայի բնակարանը տեղակայված է Գագարինսկի նրբանցքում, որտեղ ամենահամեստ բնակարանն արժե 55 մլն ռուբլի, ինչպես նաեւ Telegram ալիքը շեշտում է նրա 4,5 մլն ռուբլի ընդհանուր արժողությամբ շքեղ պայուսակների հանգամանքը։ Պատճառված վնասը ավելին կլիներ, եթե գողը նկատեր աղջկա 1,5 մլն արժողությամբ մուշտակը, 3 մլն արժողությամբ Kelly պայուսակը եւ Chanel բրենդի հագուստի ու աքսեսուարների ամբողջ հավաքածուն։ Պարզվել է՝ բնակարանը Աննա Կարենովնայի միակ ուրախությունը չէ։ Մշակույթի նախարարության խորհրդականը ունի նաև երկու՝ BMW X5 և Mercedes-Benz G63 AMG մակնիշների մեքենաներ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: