«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ. «Ի դեմս Մխիթարյանի` «Արսենալը» քսակով ոսկի է ստացել»

Jan 28, 2018 Comments Off on «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ. «Ի դեմս Մխիթարյանի` «Արսենալը» քսակով ոսկի է ստացել»

«Արսենալի» նախկին պաշտպան Մարտին Քեոունը խոսել է «զինագործների» նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին: Գրել է armsport.am-ը:

«Ի դեմս Մխիթարյանի՝ Վենգերը քսակով ոսկի է ստացել: Նա, միանշանակ, լավագույնը կքաղի Մխիթարյանից: Վերջերս, նայելով Մխիթարյանին և Շոուին «Մանչեսթեր Յունայթեդում», ես ցավ էի զգում նրանց համար: Նրանք չէին գնահատում Մոուրինյուի խաղաոճը:

Վենգերը կկենտրոնանա նրա վրա, թե Մխիթարյանն ինչ կարող է անել: Մխիթարյանը շատ բան կունենա ապացուցելու: Սա, գուցե, կդառնա Վենգերի ամենահաջող տրանսֆերային պատուհանը»,- Մարտին Քեոունի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

 

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: