«Սա իմ անձնական ձախողումն է». Զինեդին Զիդան

Jan 25, 2018 Comments Off on «Սա իմ անձնական ձախողումն է». Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի գավաթից դուրս մնալը համարում է իրեն համար ձախողում:

«Ակնհայտ է, որ սա իմ ձախողումն է: Ես եմ կրում արդյունքի համար ամբողջ պատասխանատվությունը: Մենք չխաղացինք մեր ֆուտբոլը, հատկապես՝ առաջին խաղակեսում: Թիմը բավարար լավը չէր: Մենք չխաղացինք այնպես, ինչպես որ պետք է խաղայինք:

Սա շատ բարդ, ցավոտ պահ է ակումբում բոլորի համար: Մենք կվերլուծենք այս պարտությունը, հատկապես՝ ես, որովհետև ես եմ կրում պատասխանատվություն: Մեզ այլ ելք չի մնում, քան շարունակել աշխատելը»,- նրա խոսքը փոխանցում է Marca պարբերականը:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: