Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի առաջնությանը

Jan 25, 2018 Comments Off on Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի առաջնությանը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը կկայանա հունվարի 28-ին, ԿԱ ՊԵԿ (նախկին «Միկա») մարզադահլիճում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ինչպես հայտնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, առաջնությանը չի մասնակցի միայն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, իսկ մյուս ըմբիշները ներկայումս պատրաստվում են առաջնությանը:

«Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի այս մրցաշրջանի հավաքականը, որն առաջնության ավարտից հետո Ծաղկաձորում կնախապատրաստվի փետրվարի 23-25-ը Կիեւում կայանալիք միջազգային մրցաշարին», – պարզաբանել է Լեւոն Ջուլֆալակյանը:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: