«Տատի աչքերը քոռանան». Ռուսաստանում հայ տատիկը ռինգում հարվածել է թոռան մրցակցին

Jan 25, 2018 Comments Off on «Տատի աչքերը քոռանան». Ռուսաստանում հայ տատիկը ռինգում հարվածել է թոռան մրցակցին

Ռոստովի մարզում ըմբշամարտի «Գուրաշ» մրցաշարի ժամանակ թոռանը պաշտպանած տաքարյուն տատիկը հայուհի է։

Տեսանյութում լսվում է մարզիչի խոսքը, որը հայերենի բարբառներից մեկով խորհուրդներ է տալիս մարզիկին` Արշակին։

Տատիկին դուր չի գալիս, թե ինչպես է մրցակիցը վայր գցել թոռանը, և նա բռունցքներով նետվում է ռինգ։ Տաքարյուն տատիկը մոտ է վազում և սկսում հարվածել մյուս մարզիկին հենց մարտի ընթացքում։

Ավելի ուշ ռուսական ԶԼՄ–ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ տատիկն իսկապես հայ է, նա անհանգստացել է թոռան համար, ուստի այդպես է վարվել։

armeniasputnik.am

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: