Ուշադրություն. Շուկայում հայտնաբերվել է սուրճ առանց պիտանիության ժամկետի

Jan 22, 2018 Comments Off on Ուշադրություն. Շուկայում հայտնաբերվել է սուրճ առանց պիտանիության ժամկետի

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, իրացման շուկայում հայտնաբերել են «OKF» ապրանքանիշի «Caffe Latte» անվանումով 16 սուրճ, որոնց վրա բացակայում են արտադրության և պիտանիության ժամկետները:

Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանության պետական ծառայությունից։

Հայտնաբերված սուրճերը հանվել են վաճառքից և ոչնչացվել: Միաժամանակ՝ Ծառայության կողմից իրականացվում են աշխատանքներ ներմուծված ողջ խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ:

Ծառայությանը հորդորում է սպառողներին ուշադրություն դարձնել սննդամթերքի պիտանիության ժամկետների առկայությանը և դրանց բացակայությունը հայտնաբերելու դեպքում անմիջապես ահազանգել «Թեժ գծի» 010 206040 հեռախոսահամարով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: