Մոսկվան ուշադիր հետևում Է Աֆրինի գործողությանը․ Պեսկով

Jan 22, 2018 Comments Off on Մոսկվան ուշադիր հետևում Է Աֆրինի գործողությանը․ Պեսկով

Ռուսաստանը ուշադիր հետևում Է Աֆրինի գործողությանը: Այս մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք ամենայն ուշադրությամբ հետևում ենք սիրիական Աֆրինի շրջանում իրականացվող գործողության ընթացքին, Ռուսաստանի ներկայացուցիչները կապ են պահպանում ինչպես Սիրիայի, այնպես Էլ Թուրքիայի ղեկավարության հետ, ներառյալ այդ հարցի շուրջ: Առաջվա պես հիմնարար ենք համարում Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը»,- նշել է նա՝ հավելելով, որ ուշադիր հետևում են հումանիտար ասպեկտներին, որոնք կապված են այժմ Աֆրինի շրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: