Հայեր,ովքեր դարձել են ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստներ/տեսաշար/

Jan 22, 2018 Comments Off on Հայեր,ովքեր դարձել են ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստներ/տեսաշար/

Տարբեր ժամանակներում Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստներ ճանաչված հայերը.ովքեր են նրանք.ցանկը ներկայացնում է Rusarminfo կայքը :

Հովհաննես Աբելյանը ծնվել է Բաքվի շրջանի Շամախիում: Երկար տարիներ հանդես է եկել Բաքվի հայկական թատրոնում: Ստացել է հայկական ու ադրբեջանական  ԽՍՀ ժողովրդական արտիստ՝ 1932 թվականին:

Դերասանուհի Մարիա Գրիգորյանը ծնվել ու դերասանական կրթություն է ստացել Թիֆլիսում: Սովետական իշխանությունների հաստատումից հետո ակտիվ մասնակցություն է ունեցել Բաքվի հայկական թատրոնի ստեղծման գործում, աշխատել է այնտեղ մինչ թատրոնի փակվելը՝ 1984 թվականը: Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչում է ստացել 1935-ին:

Դերասան Արկադի Արզումանյանը  ծնվել է Շուշիում, դերասանական գործունեություն է ծավալել 1921-ին Բաքվի հայկական թատրոնում, հայկական ու ադրբեջանական ԽՍՀ-ների ժողովրդական արտիստի կոչում է ստացել 1954 թվականին:

Դերասան Գուրգեն Հարությունյանը  ծնվել է Գանջայում, դերասանական կարիերան նա եւս սկսել է Բաքվի հայկական թատրոնում, 1949-ից աշխատեl է Ստեփանակերտի պետական թատրwնում, 1955-ին ստացել է Ադրբեջանի ժողwվրդական արտիստի կոչում:

Օպերային երգիչ Ավագ Պետրոսյանը  ծնվել է Հայաստանում, կրթություն ստացել Երեւանում, հետո Մոսկվայում,1962-ին ստացել է Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչում՝  «Կորողլու» օպերայի լավագույն կատարման համար:

Դերասան Կոնստանտին Ադամովը, ծնվել է Բաքվում, երկար տարիներ աշխատել է Ադրբեջանի ռուսական դրամատիկ թատրոնում, 1972-ին ստացել Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչում ու ստացել ադրբեջանական պետական մրցանակ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: