Պատրաստ լինել նաև բացասականին

Jan 16, 2018 Comments Off on Պատրաստ լինել նաև բացասականին

«168 ժամ» թերթը գրում է. «Միջազգային իրավունքի ռուսական ասոցի­ացիայի անդամ, իրավաբանական գիտություն­ների թեկնածու Դենիս Դվորնիկովը 2018թ. մի­այն դրական զարգացումներ է սպասում՝ միա­ժամանակ խորհուրդ տալով պատրաստ լինել նաև բացասականին: «Ամեն ինչ կորոշի տնտե­սական իրադրությունը: Եթե տնտեսությունում կարգուկանոն լինի, բարեկեցության աճ լինի և աշխատատեղեր, ապա ոչ մեկը չի հիշի որևէ լարվածության մասին»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Դ. Դվորնիկովը: Ըստ նրա՝ Հա­յաստանի համար շատ կարևոր է ամրապնդել դիրքերը ռուսական զբոսաշրջային շուկայում: Դ. Դվորնիկովը նշեց, որ այսօր շատերը, որ նախկինում մեկնում են Փարիզ կամ Հռոմ, այլևս հնարավորություն չունեն հանգստյան օրերին Եվրոպա «թռնելու». «Միջին ճաշը նույն Ֆրանսիայում կրկնակի թանկ է, քան Մոսկվայում: Այս առումով Երևանը, ինչպես նաև այլ քաղաքները, այդ թվում Ստեփանակերտը, կա­րող են լիովին եվրոպական հանգիստ առա­ջարկել, սակայն մատչելի գներով: Ինչ վերա­բերում է պատերազմին և հակամարտությանը, ապա ամեն դեպքում, մենք՝ այսպես կոչված, փորձագետներս, ընդամենը դատողություններ ենք անում: Իսկ այստեղ պետք չէ խորիմաստ բաներ ասել, պետք է անել ամեն ինչ, որպեսզի խաղաղություն լինի»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: